Վարչապետի որոշումներ

19 Մարտի 2010, 185 - Ա

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վ. Վարդանյանին 2010 թվականի մարտի 25-27-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ընդերքի և ջրօգտագործման ոլորտի փորձագետների համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար։
2. Վ. Վարդանյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։