Վարչապետի որոշումներ

15 Օգոստոսի 2005, 636 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հայաստանի հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատմանը դրանց հոսքերի հստակեցման և տարբեր մարմիններ ներկայացվող հաշվետվությունների կրկնորդությունների բացառման մասին» N 509-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

ա) որոշման 1-ին կետում «օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով

բ)  որոշման 2-րդ կետը «Հանձնարարել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆ. Ցոլակյանին,» բառերով, իսկ «հուլիսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով

գ) որոշման 3-րդ կետում «օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով

դ) որոշման 4-րդ կետում «սեպտեմբերի 5-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ը» բառերով:

Արխիվ

2024

2023