Վարչապետի որոշումներ

19 Մարտի 2010, 183 - Ա

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Հ. ԹՈՒՐԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Հ. Թուրևի 2010 թվականի ապրիլի 6-8-ը Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ՝
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 2088000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։