Վարչապետի որոշումներ

19 Մարտի 2010, 181 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին և կենտրոնի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրերի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2010 թվականի մարտի 13-15-ը Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։