Վարչապետի որոշումներ

19 Մարտի 2010, 178 - Ա

Յ. ԲԵՐԼԻՆԻ ԵՎ Ռ. ՀՈՍՖԵԼԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված գիտական համաժողովին մասնակցելու նպատակով գերմանացի նշանավոր ցեղասպանագետներ Յ. Բերլինի (Ադրիան Քլեններ) և Ռ. Հոսֆելդի Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։