Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2010, 175 - Ա

Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վ. Կիրակոսյանին 2010 թվականին մարտի 16-20-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ երկրների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականի Ժամանակահատվածի համար համագործակցության Միջպետական նպատակային ծրագրի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու համար։
2. Վ. Կիրակոսյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վ. Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։