Վարչապետի որոշումներ

10 Օգոստոսի 2005, 623 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմում ընդգրկել «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ռ. Թորոսյանին և «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ. Վարդանյանին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր