16 Մարտի 2010, 171 - Ա
Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2010 թվականի մարտի 15-16-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` «Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին» համաձայնագրի շրջանակներում` համատեղ աշխատանքային խմբի կազմում բանակցություններ վարելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կող-մից իրականացվող Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտում անվտանգության ամրապնդման և ռեգիոնալ ինտեգրման ծրագրի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։