Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2010, 165 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողությունների իրականացման ապահովման նպատակով`
1. Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողություններով նախատեսված պետական ներդրումների գնահատման ռազմավարության նախագիծ մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել պետական ներդրումների գնահատման ռազմավարության նախագիծ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված պետական ներդրումների գնահատման համակարգի վերաբերյալ փաստաթուղթը։
Հավելված

Արխիվ

2024

2023