Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2010, 150 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով`
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման ընթացակարգերի մասին տեղեկատվությունը` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման գործառույթները համակարգող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։
4. Հանձնարարել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված պետական կառավարման մարմիններին և առաջարկել այլ մարմինների` անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն ժամանակացույցի, ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն։
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սպառողների պաշտպանության գլխավոր վարչություն ներկայացնել դիմում` Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ամփոփել սույն որոշման 4-րդ կետում նշված մարմիններից ստացված տեղեկատվությունը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
3) յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործերի ընթացքի մասին տեղեկատվություն` փաստաթղթերի ամբողջական փաթեթը մինչև սույն թվականի մարտի 31-ը Եվրամիություն ուղարկելու նպատակով։
Հավելված

Արխիվ

2024

2023