Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2010, 147 - Ա

«ԱՐՄԵՆԻԱ-2010» ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով «Արմենիա-2010» փրկարարական դաշտային վարժանքի իրականացումն ապահովելու համար`
1) 2010 թվականի մարտի 15-18-ը Երևանում անցկացնել հիմնական պլանավորման համաժողով.
2) 2010 թվականի հունիսի 21-24-ը Երևանում անցկացնել վերջնական պլանավորման համաժողով։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համաժողովների կազմակերպման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներգրավելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ներկայացրած հաշվետվությունների՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին կատարել`
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմնական պլանավորման համաժողովի անցկացման հետ կապված ծախսերը` 6969000 դրամի սահմաններում.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերջնական պլանավորման համաժողովի անցկացման հետ կապված ծախսերը` 6634000 դրամի սահմաններում։
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` անհրաժեշտության դեպքում` սույն որոշման 1-ին կետում նշված համաժողովների իրականացման աշխատանքներում ներգրավել սույն որոշման 2-րդ կետում չնշված այլ պետական կառավարման մարմիններ։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայտերի` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
 

Արխիվ

2024

2023