Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2010, 142 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Հայ ինքնության և ազգային լեզվամտածողության պահպանման, սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել հետևյալ անձանց`

Ա. Մալխասյան - Ռոստովի մարզի «Դոնի Նոր Նախիջևան հայկական համայնք» կազմակերպության պատերազմի վետերանների բաժանմունքի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ուսուցիչ

Ա. Կապիկյան - Աբխազիայի N 3 հայկական դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Գագրայի շրջանի հայոց լեզվի և
գրականության ուսուցիչների մեթոդական հանձնաժողովի ղեկավար

Հ. Չոլաքյան - Հալեպի Քարեն Եփփե Ազգային ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ, «Հալեպի Համազգայինի հայագիտական դասընթացք»-ի դասախոս

Օ. Քէշիշեան - ԱՄՆ-ի «The Armenian Observer» շաբաթաթերթի խմբագիր

Կ. Դաքէսեան - Կիպրոսի Մելքոնյան վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայում հայ կրթական համակարգի ներկայացուցիչ
 

Արխիվ

2024

2023