10 Օգոստոսի 2005, 622 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռեադմիսիայի մասին» համաձայնագրի նախագիծը և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի հիմնախնդիրները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով՝
Ս. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ս. Վարդանյանց - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ս. Նալթակյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան
Ի. Դավթյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության միգրացիոն քաղաքականության վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատողԼ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի պետ
Լ. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության 2-րդ քարտուղար