Վարչապետի որոշումներ

16 Մարտի 2010, 170 - Ա

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԲԱՂԻՆՅԱՆԻՆ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի օգնական Ս. Բաղինյանին 2010 թվականի մարտի 22-26-ը գործուղել Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն)՝ Քաղաքաշինական համաշխարհային ֆորումի 5-րդ նիստին մասնակցելու համար։
2. Վ. Վարդանյանի և Ս. Բաղինյանի՝ Ռիո դե Ժանեյրո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Վարդանյանի և Ս. Բաղինյանի՝ Ռիո դե Ժանեյրո մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիո դե Ժանեյրո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։