16 Մարտի 2010, 168 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիակայի և բնական պաշարների նախարարության և չինական «ԿԱՏԻՍ» ընկերության միջև կնքված ընդհանուր համաձայնագրի շրջանակներում գործնական բանակցություններին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 14-19-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Տեր-Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ի. Կարապետյանինը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Աբրահամյանի և Ա. Աղուզումցյանի՝ Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Պեկին մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության էներգետիակայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։