Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2010, 166 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2010 թվականի մարտի 17-19-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի՝ Կրթություն հանուն կայուն զարգացման կոմիտեի 5-րդ նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Ավետիսյանի՝ Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր