10 Մարտի 2010, 158 - Ա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՇՐՋԱՆԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1999 թվականին Վիեննայում ստորագրված փաստաթղթի շրջանակներում նշված շրջանի տեսչություն իրականացնելու նպատակով Թուրքիայի Հանրապետության գլխավորած բազմազգ տեսչական խմբի (5 մարդ) 2010 թվականի փետրվարի 14-17-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 785500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։