10 Մարտի 2010, 157 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Նոր նախաձեռնություններ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության տարում» ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 4-5-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին շարունակել գործուղումը մինչև մարտի 6-ը՝ ԱՊՀ տնտեսական համագործակցության հարցերով 45-րդ նիստին մասնակցելու, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Ի. Շուվալովի և Ռուսատանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վ. Բասարգինի հետ հանդիպելու համար։
4. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
5. Ա. Գալստյանի, Գ. Քոչարյանի և Ա. Հարությունյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
6. Ընդունել ի գիտություն, որ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Ղազարյանինը և Ա. Տոնոյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հաշվին.
3) Բ. Ենգիբարյանինը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված