Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2010, 156 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2010 թվականի մարտի 12-17-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Գերմանական տեխնիկական համագործակցություն» ընկերության կողմից կազմակերպվող «Մրցակցություն, քաղաքականություն, կարգավորում և որակի ենթակառուցվածք» խորագրով աշխատաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023