Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2010, 153 - Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական Ա. Տեր-Հովակիմյանին 2010 թվականի մարտի 10-12-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) և Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)՝ Բոլոնիայի նախարարական հոբելյանական համաժողովին մասնակցելու համար։
2. Ա. Աշոտյանի և Ա. Տեր-Հովակիմյանի` Վիեննա և Բուդապեշտ գործուղումների հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «26. Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Աշոտյանի և Ա. Տեր-Հովակիմյանի` Վիեննա և Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա և Բուդապեշտ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023