Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2010, 148 - Ա

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2010 թվականի մարտի 13-16-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` «Ինտուրմարկետ» միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Ա. Պետրոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պետրոսյանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023