Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2010, 146 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. 2010 թվականի ապրիլից սպասվելիք բնական գազի սակագների բարձրացման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության թիրախային սոցիալական քաղաքականության հստակեցման, պետական աջակցության առավել արդյունավետ կառավարման և սակագների բարձրացման արդյունքում սոցիալապես անապահով խավերի համար հնարավոր բացասական սոցիալական հետևանքների ու գների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ բնական գազի սակագների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ։
Հավելված

Արխիվ

2024

2023