2 Մարտի 2010, 139 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՙԻրավական ակտերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 70րդ հոդվածի 5րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6ի ՙՊետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին՚ N 620 որոշման հավելվածի 22րդ կետում ՙ1540՚, ՙ898՚ և ՙ149՚ թվերը համապատասխանաբար փոխարինել ՙ1537՚, ՙ895՚ և ՙ146՚ թվերով։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպանման ծախսերում կենսաթոշակային բարեփոխումների աշխատանքային խմբի գծով նախատեսված միջոցների` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում նախատեսելու վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։