Վարչապետի որոշումներ

3 Օգոստոսի 2005, 599 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 569-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 31-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 569-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետում «01.05.2005թ.», 8-րդ կետում «01.06.2005թ.», 12-րդ կետում «01.06.2005թ.», 22-րդ կետում «15.082005թ.», 23-րդ կետում «15.08.2005թ.» և 37-րդ կետում «15.05.2005թ.3» թվերը և տառերը փոխարինել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բառերով:

Արխիվ

2024

2023