Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2010, 134 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 371-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում «Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։