Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2010, 133 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 11-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստը 2010 թվականի ապրիլի 26-30-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին (12 մարդ) տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր (անվճար) և ապահովել նրանց սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում տեղադրել համաժամանակյա թարգմանության սարքավորումներ և ապահովել դրանց անխափան աշխատանքը։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) հյուրերին (12 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում և ապահովել նրանց սնունդը.
2) մինչև 2010 թվականի մարտի 20-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստի անցկացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկանքները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին՝ մինչև 2010 թվականի մարտի 20-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվետվություն։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 17000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների։