1 Մարտի 2010, 131 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2009 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին պարգևատրել 153 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով։