Վարչապետի որոշումներ

1 Մարտի 2010, 130 - Ա

Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԹԱՆԱՇՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Ա. Թանաշյանին 2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը գործուղել Նյու Յորք (ԱՄՆ)` ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ջ. Բաղդասարյանի և Ա. Թանաշյանի՝ Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ջ. Բաղդասարյանի և Ա. Թանաշյանի՝ Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։