Վարչապետի որոշումներ

1 Օգոստոսի 2005, 593 - Ա

«ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությանյ Ազգային Ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հայաստանի հանրապետության բնապահպանության նախարարին՝ մինչև 2006 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական և մասնակի գնահատման և դրանց մեխանիզմների սահմանման մասին» Հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Արխիվ

2024

2023