Վարչապետի որոշումներ

25 Փետրվարի 2010, 119 - Ա

Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ն. Խաչատրյանին 2010 թվականի մարտի 7-9-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ «Շահերի բախում» ծրագրի շրջանակներում Վենետիկի հանձնաժողովում կայանալիք քննարկումներին մաuնակցելու համար։
2. Ն. Խաչատրյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Ն. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն։