Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2010, 115 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՆԱՏՕ-Ի ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ «ԱՐՄԵՆԻԱ 2010» ՎԱՐԺԱՆՔԻ, «ԱՐՄԵՆԻԱ 2010» ՎԱՐԺԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք` ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի, 2010 թվականի մարտի 15-19-ը «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի հիմնական և 2010 թվականի հունիսի 21-25-ը վերջնական պլանավորման համաժողովներին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր ստանալու նպատակով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմած մասնակիցներին ապահովել Հայաuտանի Հանրապետություն անվճար մուտքի արտոնագրերի տրամադրումը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք` ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի, 2010 թվականի մարտի 15-19-ը «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի հիմնական և 2010 թվականի հունիսի 21-25-ը վերջնական պլանավորման համաժողովների մասնակիցների համար ապահովել Հայաuտանի Հանրապետություն անվճար մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրել 2010 թվականի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք` ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի, 2010 թվականի մարտի 15-19-ը «ԱՐՄԵՆԻԱ 2010» վարժանքի հիմնական և 2010 թվականի հունիսի 21-25-ը վերջնական պլանավորման համաժողովներին մասնակցելու համար գրանցված անձանց ցուցակները։