Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2010, 98 - Ա

Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին 2010 թվականի փետրվարի 23-26-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Կենտրոնական Ասիայում և կովկասյան երկրներում ձկնաբուծության և ակվակուլտուրայի հարցերին վերաբերող միջկառավարական 3-րդ նիստը նախապատրաստող հանձնաժողովի հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ռուխկյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Ռուխկյանի՝ Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023