Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2010, 96 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2010 թվականի փետրվարի 17-19-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողով» կազմակերպության ավիացիոն անվտանգության հարցերին նվիրված 9-րդ ֆորումին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։