Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2010, 101 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՐԼԱԿԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագայի վերաբերյալ քննարկումներին նվիրված բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովին մասնակցելու նպատակով 2010 թվականի փետրվարի 17-20-ը Ինտերլակեն (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Գ. Դանիելյանի և Է. Բաբայանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Լ. Ամիրջանյանի և Զ. Մնացականյանի` Ինտերլակեն գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ինտերլակեն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ինտերլակեն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր