Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2010, 95 - Ա

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին 2010 թվականի փետրվարի 16-20-ը գործուղել Սինգապուր (Սինգապուրի Հանրապետություն)` Սինգապուրի առողջապահության նախարարի հետ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի և Սինգապուրի ազգային համալսարանական հիվանդանոցի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի՝ Սինգապուր գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Քուշկյանի՝ Սինգապուր մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սինգապուր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր