Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2010, 88 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`
1) համակարգել ջրօգտագործման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեությունը և ներկայացնել առաջարկություններ բացթողումներն ու թերացումները շտկելու վերաբերյալ.
2) յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին։
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` հորատանցքերի կոնսերվացման, վերականգնման, նոր հորատման թույլտվության, երկարացման նպատակահարմարության հարցերը նախապես համաձայնեցնել միջգերատեսչական աշխատանքայի խմբի հետ։
Հավելված