Վարչապետի որոշումներ

29 Փետրվարի 2004, 98 - Ա

Գ. ՍԱՆՈՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Գրիգոր Սանոյանին Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի և հանքային ռեսուրսների նախարարության հրավերով 2004 թվականի փետրվարի 22-25-ը գործուղել Աստանա, իսկ փետրվարի 25-28-ը Մոսկվա՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարարի հրավերի։

2. Գ. Սանոյանի Աստանա և Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Սանոյանի Աստանա և Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։