Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2010, 78 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի՝ 2010 թվականի փետրվարի 5-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «26. Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։