Վարչապետի որոշումներ

12 Փետրվարի 2010, 81 - Ա

Ա. ԱԶԻԶՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Ա. Ազիզյանին 2010 թվականի փետրվարի 14-17-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագետների խմբի հերթական նիստին մասնակցելու համար։
2. Ա. Ազիզյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Ա. Ազիզյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։