Վարչապետի որոշումներ

9 Փետրվարի 2010, 72 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2009 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ադամյանին պարգևատրել 140 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման» ֆոնդից։