Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2010, 68 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի ներդրումային և առևտրային հնարավորություններ» խորագրով «ԱՐՄԷՔՍ-2010» միջազգային համաժողովին մաuնակցելու նպատակով 2010 թվականի փետրվարի 8-11-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Գ. Սարգսյանի, Ա. Պետրոսյանի, Ս. Գալստյանի, Ա. Ալավերդյանի, Գ. Գրիգորյանի և Ռ. Հարությունյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Թեհրան գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն`
1) Վ. Ներսիսյանցինը` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Վ. Աֆյանինը` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախuերում գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին.
3) Մ. Սարգսյանինը` Հայաuտանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.
4) Ա. Ասատրյանինը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
5) Հ. Ասլանյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Թեհրան գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
5. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։
6. Առաջարկել Հայաuտանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վ. Ներսիսյանցին գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն։
Հավելված