Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2010, 64 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» բառերը փոխարինել «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում», «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնում», «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» և «Սևանա լճի բնապահպանական ծրագիր» բառերով.
2) որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված