5 Փետրվարի 2010, 62 - Ա
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի ՆՀ-541 հրամանագրի 1-ին և 2-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 550-Ն որոշման, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող։
2. Սահմանել, որ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ և արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող բանակցային բոլոր փուլերում հայկական կողմից բանակցությունները վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։