5 Փետրվարի 2010, 61 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2009 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանին պարգևատրել 143 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման» ֆոնդից։