5 Փետրվարի 2010, 60 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. 2010 թվականի փետրվարի 14-16-ը աշխատանքային այցով Երուսաղեմ (Իսրայելի Պետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Իսրայելի Պետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Սարգսյանի` Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2010 թվականի փետրվարի 14-ին` Երևան-Երուսաղեմ, իսկ 2010 թվականի փետրվարի 16-ին՝ Երուսաղեմ-Երևան երթուղիներով։
5. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Երուսաղեմ մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված