Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2010, 59 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 772-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 772-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Ա. Աղաբեկյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Մանուկյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Գ. Մալխասյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Է. Բաբայան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
3) «Մ. Մելքոնյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Թաշչյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» բառերով.
4) «Ա. Թանանյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ» բառերից հետո լրացնել «Մ. Մելքոնյան - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության պետ» բառերով։