Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2010, 58 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաuտատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպեu նաև կենuաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել կենuաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված` պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովելու համար ձևավորել աշխատանքային խումբ` խորհրդի անդամ հանդիսացող` պետական կառավարման տվյալ մարմնի ներկայացուցչի ղեկավարությամբ` անհրաժեշտության դեպքում խմբում ներգրավելով շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ.
2) հաստատել պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը` ըստ ամիսների (ներառյալ անհրաժեշտ ֆինանսական միջոցները) և միջոցներ ձեռնարկել դրա իրականացումն ապահովելու ուղղությամբ։
3. Աշխատանքային խմբերի ղեկավարներին`
1) մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված` պետական կառավարման տվյալ մարմնի պատասխանատվության շրջանակներում գտնվող միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը` ըստ ամիսների (ներառյալ անհրաժեշտ ֆինանսական միջոցները) և այն պետական կառավարման տվյալ մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո ներկայացնել խորհրդին.
2) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետական կառավարման տվյալ մարմնի ղեկավարին և խորհրդին ներկայացնել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում գործողությունների պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին։
4. Խորհրդի նախագահին`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունների պլան-ժամանակացույցերի հիման վրա կազմել կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների իրականացումն ապահովող գործողությունների պլան-ժամանակացույցը և ապահովել տարբեր մարմինների փոխհամաձայնեցված գործողությունները.
2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության վարչապետին` նախորդ ամսվա ընթացքում գործողությունների պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաuտանի Հանրապետության վարչապետին` կենuաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.
2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենuաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի oգոuտոuի 15-ի «Կենuաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեuչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները։
Հավելված