Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2010, 57 - Ա

Վ.ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ երկրների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականի ժամանակահատվածի համար համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստին և ԵվրԱզԷՍ-ի բարձր տեխնոլոգիաների խորհրդի դիտորդական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վ. Կիրակոսյանի` 2010 թվականի հունվարի 28-30-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վ. Կիրակոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։