4 Փետրվարի 2010, 56 - Ա
Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրա-
կան ծառայության միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի պետ
Ա. Սաֆյանին 2010 թվականի փետրվարի 22-27-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 41-րդ նստաշրջանին տվյալ հանձնաժողովի անդամ երկրի կարգավիճակով մասնակցելու համար։
2. Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։