Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2010, 54 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետա-
կան ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա
որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ֆ. Սարգսյանի փոխարեն ընդգրկել
Ս. Նիկոյանին։
2. Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ֆ. Սարգuյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերը փոխարինել «Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով։